Արայիկ Խանդոյան. Արցախյան ազատամարտի պայծառ դեմքը մահացել է

9144

Արայիկ Խանդոյանը՝ Արցախյան պատերազմի պայծառ դեմքերից մեկը, ով «Սասնա ծռեր» խմբավորման հետ ՊՊԾ գունդը գրավողների մեջ էր 2016-ի հուլիսին, հոկտեմբերի 10-ի կեսգիշերին մահացել է:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Վարուժան Ավետիսյանը:

Նրա այս լուսանկարը, որ դարձավ Արցախյան ազատամարտի հաղթական խորհրդանիշներից մեկը և տարածվեց հայաստանյան, սփյուռքյան ու արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներով, արվել է 1992-ի մայիսի 18-ին:

Այդ օրը Արայիկ Խանդոյանի երջանկության օրն էր: Նա և նրա ընկերները ճեղքել էին Լաչինի միջանցքը և ցամաքային կապ հաստատել Հայաստանի և Արցախի միջև: