Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց կացնել դեկտեմբերին․ Արման Սահակյան

1780

Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակ ֆուտբոլային ակումբի տնօրեն Արման Սահակյանը իր Ֆեյսբուքի էջում գրել․

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը։

Սահակյանը 2017-ի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով, Թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց լքել է ՀՀԿ խմբակցությունը և քվերակել Նիկոլ Փաշինյանի օգտին, երբ վերջինս խորհրդարանի կողմից ընտրվում էր վարչապետ։