Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնին կից գործող հյուրատունը բաց է:
Կարող եք ամրագրել առաջիկա օրերի, շաբաթների և ամիսների համար:
Մենք ունենք 1, 2 և 3 տեղանոց համարներ:
Մեկ տեղանոց սենյակի արժեքը մեկ հոգով մնալու դեպքում 20 հազար դրամ է, որի մեջ մտնում է նախաճաշը, լողավազանը: Երկու հոգով մնալու դեպքում սենյակի գինը 25.000 դրամ է՝ ներառյալ նախաճաշը և լողավազանը: Մեկտեղանոց սենյակում դրված է երկտեղանոց լայն հարմարավետ մահճակալ, հեռուստացույց, փոքր սառնարան:
Երկու տեղանոց սենյակի արժեքը երկու հոգով մնալու դեպքում 35 հազար դրամ է, որի մեջ մտնում է նախաճաշը, լողավազանը: Երեք հոգով մնալու դեպքում սենյակի գինը 40.000 դրամ է: Երկտեղանոց սենյակում դրված է երկտեղանոց լայն հարմարավետ մահճակալ, մեկտեղանոց մեկ մահճակալ, հեռուստացույց, փոքր սառնարան
Երեք տեղանոց սենյակի արժեքը 50 հազար դրամ է, որի մեջ մտնում է նախաճաշը, լողավազանը: Հինգ հոգով մնալու դեպքում սենյակի գինը՝ 60.000 դրամ է: Երեք տեղանոց սենյակում դրված է երկու հատ երկտեղանոց և մեկ հատ մեկ տեղանոց մահճակալ:
Մենք ունենք նաև տեսարժան և մշակութային ժառանգության վայրեր այցելություններ, անտառափեշերով, հանդերով ու արահետներով քայլք, որի մասին կտեղեկացնենք հավելյալ:
Մեր հյուրատանը հանգստանալու ընթացքում, ցանկության դեպքում, կարող ենք կազմակերպել այցելություններ հետևյալ տեսարժան և մշակութային ժառանգության վայրեր՝ Բերդավանի ամրոց, Կողբի Մշկավանք, Նոյեմբերյանի Սրբասար և Գոմերի հանդ, Դովեղի Պեծիկ սար և Սուրբ Սարգիս եկեղեցի: Նշված վայրերը գտնվում են Նոյեմբերյան խոշորացված համայնքի տարածքում:
Մենք կարող ենք կազմակերպել նաև մեկօրյա այցելություն հայկական Թիֆլիս՝ առանց գիշերակացի, ինչպես նաև Մակարավանք, Գոշավանք, Սանահինի և Հաղպատի վանական համալիր ու Թումանյանի Դսեղ:
Մենք կարող ենք նաև կազմակերպել հյուրերի տեղափոխությունը Երևանից ու Հայաստանի յուրաքանչյուր անկյունից մինչև մեր հյուրատուն՝ երկու ուղղություններով:
Մանրամասների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային նամակին՝ aniarcf@gmail.com կամ 374 91 42 64 35 whatsapp և viber հեռախոսահամարին: