Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին՝ 1988-ի գարնանային երեկոյան. աղետից կես տարի առաջ

3305

Գյումրի/Ալեքսանդրապոլ/Լենինականի բնակչության շարժը 1831-1931 թթ.

Գյումրի/Ալեքսանդրապոլ/Լենինականը 1831-1931 թվականների ընթացքում եղել է Հայաստանի, ավելի ճիշտ՝ Ախուրյանից և Արաքսից ձախ ընկնող Հայաստանի, ամենամեծ կամ մեծությամբ երկրորդ քաղաքը:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է Գյումրի/Ալեքսանդրապոլ/Լենինականի բնակչության թվաքանակը և որոշ դեպքերում՝ ազգային կազմը, ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922 և 1931 թվականների:

1873-ից մինչև 1922 թվականը Գյումրին եղել է Հայաստանի ամենամեծ բնակավայրը: Ավելին, եթե նշյալ ժամանակահատվածում Երևանի բնակչության զգալի տոկոսը կազմել են մուսուլմանները, ապա Գյումրիում բնակչության ճնշող մեծամասնությունը կազմել են հայ լուսավորչականներն ու կաթոլիկները:

Ահա Գյումրի/Ալեքսանդրապոլ/Լենինականի բնակչությունը ըստ մարդահամարների տվյալների.

1831 թվական – 3.444 հոգի, որից հայ՝ 3.194, իսլամ՝ 250

1873 թվական – 19.976 հոգի, որից 19.129՝ հայ, 604՝ թաթար, 243՝ այլ

1886 թվական – 24. 230 հոգի, որից 22.921՝ հայ, 881՝ թաթար, 428՝ այլ

1897 թվական – 30.616 հոգի, որից 21.763՝ հայ լուսավորչական և հայ կաթոլիկ, 5.408՝ ուղղափառ, այդ թվում՝ ռուս, ուկրաինացի, 2.182՝ այլ, 1.263՝ իսլամ

1908 թվական – 32.901 հոգի

1914 թվական – 51.316 հոգի

1916 թվական – 51.874 հոգի

1919 թվական – 51.000 հոգի

1922 թվական – 44.656 հոգի, որից 43.658՝ հայ, 951՝ այլ, 47՝ թուրքո-թաթար

1926 թվական – 42.313 հոգի, որից 37.520՝ հայ, 1.883՝ ուկրաինացի, 1.746՝ ռուս, 610՝ լեհ, 126՝ հրեա, 109՝ հույն, 54՝ թուրք, 44՝ վրացի, 39՝ եզդի, 182՝այլ

1931 թվական – 53.075 հոգի,  որից 50.483՝ հայ, 2.063՝ ռուս, 116՝ թուրքական խումբ, 77՝ հույն, 46՝ քուրդ/եզդի, 8՝ ասորի, 282՝ այլ

Այս մարդահամարի տվյալներից ամենից հավաստին 1897-ի Համառուսական և 1926-ի ԽՍՀՄ առաջին մարդահամարի թվերն են:

Հիմնական լուսանկարը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքի էջից, երկրորդ լուսանկարը՝ Հայկ Ադամյանի