«Ռոբերտ Քոչարյանը լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում». Էդուարդ Շարմազանով

1104

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դեմ է արտահերթ ընտրություններին։

«Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն յուրաքանչյուր 5 ամիսը մեկ պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Այն պայմաններում, որում Հայաստանն այսօր գտնվում է, յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ կարող են անկանխատեսելի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կարող են ներքաղաքական կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ»։

Ով  Ռոբերտ Քոչարյանին քնած հրաբուխ է համարում, նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում, ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է»:

ՀՀԿ-ն նրա հետ համագործակցությունը չի բացառում, սակայն կուսակցության նոր ղեկավարի դերում նրան չի տեսնում։ ՀՀԿ-ի ղեկավարը կար և մնում է Սերժ Սարգսյանը, եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Ա1