Սա խայտառակություն է, նման բան նույնիսկ Եժովի և Բերիայի մտքով չէր կարող անցնել. Աշոտյան և Շարմազանով

2676

Մեկնաբանելով հանրային հեռուստաընկերությանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038֊ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված։

Դե Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ՝ զավեշտ։

Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է։

Աստված լուսավորի Մարտի 1֊ի զոհերի հոգիներն ու պահահապան լինի մեր Հայրենիքին»։

«Վիկիլիքսի» լուրերի կամ բամբասանքի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելը լրիվ զավեշտալի է։ Նման բան նույնիսկ Եժովի և Բերիայի մտքով չէր կարող անցնել,- Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելուն։