Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը. Հայկական ժամանակ

7168

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատան  կառուցապատումը դադարեցվել է:

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում:

Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով:

Ֆրանսիայի նախագահի նստավայրը՝ Ելիսեյան պալատը Փարիզում
Ֆրանսիայի նախագահի նստավայրը՝ Ելիսեյան պալատը Փարիզում

Հայկական ժամանակը ներկայացրել է Օհանյանի կիսակառույց առանձնատան լուսանկարները.

Հայկական ժամանակը փորձել է կապ հաստատել Սեյրան Օհանյանի հետ՝ ճշտելու, թե ինչու է դադարեցվել առանձնատան շինարարությունը: Օհանյանը, սակայն, հեռախոսազանգերին չի պատասխանել: