«Ես գնալու եմ առաջնագիծ՝ Արցախ». Աշոտ Փաշինյան

1474

Ամառային զորակոչի ութերորդ օրը ծառայության է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը։

«Ազատության» հարցին ի պատասխան Աշոտ Փաշինյանն ասել է, որ դիմումն արդեն գրել է, գնալու է Լեռնային Ղարաբաղ. «Ես գնալու եմ առաջնագիծ՝ Ղարաբաղ եմ գնալու, դիմում եմ գրել, Արցախի Հանրապետություն եմ գնալու, իսկ թե կոնկրետ որ զորամաս, վիճակահանությունից պարզ կլինի։ Էդ որոշումը դեռ փոքր ժամանակվանից եմ կայացրած եղել»։

էստոնիայի Տարտուի համալսարանում ուսումը կիսատ թողած ու Հայաստան վերադարձած Աշոտը մայիսին տեսաուղերձի միջոցով հայտարարել էր, որ որոշել է ինքնակամ դիմում գրել և ծառայությունն անցկացնել Արցախում։

Լուսանկարում՝ Աննա Հակոբյանը որդուն ճանապարհում է բանակ

Նիկոլ Փաշինյանի որդին ցանկանում է ծառայել Արցախում