Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները այսօր կժամանեն Երևան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, հաղորդում է Ազատությունը:
Երևանյան հավաքին կմասնակցեն Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադկուլիևը և Թուրքիայի արտգործնախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գուչուքը:
Նիստի ժամանակ Հայաստանը Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, որին անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 11 երկրներ:











