Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելում է Կանադա և ԱՄՆ

963

Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես), ասվում է փոխվարչապետի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչներ Ալինա Եղիազարյանը և Նարեկ Ալեքսանյանը: 

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ներդրողների, գործարար ոլորտի առաջատար կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրանց է ներկայացվելու Հայաստանում ստեղծված նոր հեռանկարների, կառավարության ծրագրային գերակա ուղղություների, համագործակցության հնարավոր ձևաչափերի լայն շրջանակ, որի արդյունքում ակնկալվում է ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության համար գերակա ուղղություններում: