Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել

2557

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԼՂ նախագահ Բակո Սահակյանին:

Իր Ֆեյսբուքի էջում նա գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես այսօր աշխատանքից ազատվելու մասին դիմում եմ ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրել եմ. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Ես կներկայացնեմ իմ դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:

—-

Արցախի ԱԺ ընդդիմադիր միակ պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի՛ արցախցիներ,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը սկսում է արտակարգ խորհրդակցությունների շարք՝ երկրում ստեղծված ճգնաժամային վիճակի շուրջ: Բոլոր տարածքային կառույցներին, բոլոր մտահոգ քաղաքացիներին՝ եկեք Ստեփանակերտ և կապվեք իմ ու մեր կուսակցության այլ ղեկավարների հետ:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գրում է, որ Արցախում տեղի է ունենում հեղաշրջում։

846 Views