«Ժիրայր Սեֆիլյանին հայկական դրոշով ծեծեցիք». Դավիթ Սիմոնյանի ելույթը Ստեփանակերտի հանրահավաքի ընթացքում

10000

«Պարոն Սահակյան, ես շատ եմ լսել, որ ձեր օգնականները գալիս են ձեր մոտ` ասում սաղ լավ է: Լավ բան չկա, պարոն նախագահ: Անուն են ձեռք բերում միայն հարգանքով` ինչպես Նիկոլ Փաշինյանը: Անուն են ձեռք բերում միայն հարգանքով եւ օրենքով: Դու էիր ասում, թե 90-ականներին մարդիկ անուն էին ձեռքբերում վախի մթնոլորտում, ինչո՞ւ եք հիմա դուք օգտագործում վախի այդ մթնոլորտը: Պատերազմի մասնակից մարդիկ են անգամ վախենում թոշակից խոսել, ասում են մի ոտքս ջարդած է, կարող է գան մյուսն էլ նրանք ջարդեն:

Երբ որ Ժիրայր Սեֆիլյանը գալիս էր, երիտասարդները դուրս եկան հայկական դրոշով ծեծեցին: Նա մեր հերոսն է, ով 23 տարեկանում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար էր, 13 տարով ինձանից փոքր էր, այդ ի՞նչ դուխով տղա էր, բայց ուզում էր Արցախ գալ, գնացիք դրոշներով ծեծեցիք, երբ կարելի էր երկու հոգով մոտիկանալ, ասել, պարոն Սեֆիլյան, կներեք, բա պետք չէ Ղարաբաղ այսպես եւ այսպես… բայց գնացիք ամենատգեղ ձեւն օգտագործեցիք մեր հերոսների նկատմամբ: Այսօր բոլոր ազատամարտիկներն աղքատ են: Ասում են ի՞նչ խոսենք, մեկ է` բան չի փոխվելու, բա էդ ո՞նց է, որ ջիպերն այդքան փոխվում են…»,- հանրահավաքի ժամանակ ասել է Դավիթ Սիմոնյանը:

«Մենք չենք գնում կռվել ուժայինների հետ: Մենք պարզապես պահանջում ենք արդարություն: Ղարաբաղը պետք է արդարության դաշտ բերել: Սա է մեր պահանջը, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: Թող օրենքը գործի բոլորի համար: Ով նախարար է դառնում` նրա համար արդեն օրենք չկա, օրենքը նա է: Ավելին` նրա վարորդն էլ է օրենք: Այսպիսի մի ասացվածք կա, ժողովուրդ, ասում են, ղարաբաղցին չպետք է վեր կենար տեղից, եթե վեր է կացել` մինչեւ վերջ գնալու է: Ես բացարձակ կասկած չունեմ, որ այս պայքարը հաղթելու եւ իր տրամաբանական ավարտն է ունենալու»,- հանրահավաքի ժամանակ ասել է Վաչագան Զաքարյանը: