Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՝ արդարադատության նախարար է նշանակվել ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Զեյնալյանը ներկայացնում է ԵԼՔ դաշինքի Հանրապետություն կուսակցությունը:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը։ Վերջինս 2010-2012 թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը, ով 2016-2018թթ․ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։











