ՀՀԿ-ն ինքն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն. Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում, 1 մայիսի, 2018թ

1630
Նիկոլ Փաշինյանի եզրփակիչ ելույթը Հայաստանի խորհրդարանում, 1 մայիսի, 2018թ

Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում կոչ արեց Ազգային ժողովի մեծամասնությունը կազմող Հանրապետական խմբակցության պատգամավորներին «քվեարկել ժողովրդի օգտին»:

«Ինձ այս ամբիոնից շատ մեղադրեցին, որ ես սպառնում եմ ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետև ՀՀԿ կուսակցությունը, խմբակցությունը այսօրվա քննարկումներով ինքն իրեն ոչնչացրեց և անշրջելիորեն», – իր ելույթի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: – «Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»: