Սերժ Սարգսյանը 2008-ի Մարտի 1-ին կրակել էր իր բոլոր փամփուշտները

1999

«Շատ են խոսում այն մասին, թե ինչու Սերժ Սարգսյանը չկրակեց։ Կարող էր չէ՞ կրակել ու մնալ։ Մարդիկ են գտնվում, որ նրա չկրակելն ու անարյուն հեռանալը մեծ պետական գործչին վայել քայլ են որակում։

Բայց Սերժ Սարգսյանը, վկա նրա պաշտոնավարման բոլոր օրերն ու տարիները, պետության նկատմամբ երբեք էլ հարգանք չի ունեցել ու միշտ էլ իր ու իր մերձակա շրջապատի շահը գերադասել է։

Իսկ նա /նրանք/ չկրակեց, որովհետեւ 2008թ․ մարտի մեկին կրակել էր իր բոլոր փամփուշտները։ Նրա պահունակը դատարկ էր։ Այս անգամ կրակել արդեն չէր կարող։ Եթե կրակելու թեկուզ չնչին հնարավորություն ունենար՝ կկրակեր։

Այնպես որ, այսօր մեր փողոցներում արյան բացակայությամբ մենք բոլորս մարտի 1-ին ենք պարտական եւ այդ գործն ավարտին չհասցնելու ու վերջակետ չդնելու իրավունք չունենք։»

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան

Ֆեյսբուքի էջից