Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ միաժամանակ

1120

ՀՀԿ խմբակցության որոշումը վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին վատ չէ, բայց լավ էլ չէ, Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Որպեսզի լավ լինի, ՀՀԿ-ն, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին: Ես ուզում եմ ասել, որ պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, որ հավաստիացնեմ նրանց, որ երբ մենք ասում ենք, որ փակում ենք ատելության էջը, ասում ենք լրջորեն: Եվ եթե իրենք անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»,- ասել է Փաշինյանը:

Ա1 պլյուս