Փաշինյանը վաղը հանրահավաք կանցկացնի Գյումրիում

1599

«Իմ Քայլը» նախաձեռնությունը վաղը, ուրբաթ, ժամը 18:00-ին հանրահավաք է հրավիրում Գյումրիում, տեղեկացնում է Ազատությունը:

«Երևանում վաղվա համար բոլոր գործողությունները առժամանակ դադարեցվում են, որպեսզի Երևանում մեր ակտիվիստները մեկ֊երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան»,- այսօր հրավիրած հերթական հանրահավաքում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հրավիրեց այն մարդկանց, ովքեր իր նման «հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն», վաղը ժամը 15:00-ին իրենց ավտոմեքենաներով հավաքվել Աշտարակի խճուղում՝ 15 թաղամասից մինչև Պաշտպանության նախարարության նախկին շենքը ընկած հատվածը և ավտոերթով գնալ դեպի Գյումրի: