Կարապետյանը ինչու և ինչպես տապալեց բանակցությունների պայմանավորվածությունը. Միրզոյան

1448
Karen Karapetyan, Nikol Pashinyan

Հայաստանի ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում մանրամասներ է ներկայացրել այն հանդիպումից, երբ իրենք գտնվում էին անազատության մեջ, և Կարեն Կարապետյանը եկել էր իրենց հետ հանդիպման:

«Մենք պայմանավորվեցինք, որ երկու ժամվա մեջ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, ինչը եղավ, որ ապրիլի 24-ը լինելու է ապրիլի 24, և պայմանավորվեցինք՝ ապրիլի 25-ի առավոտյան պիտի հանդիպենք բանակցելու, և դրանից ժամեր անց, երբ մենք նրան ներկայացրինք մեր բանակցային կազմը՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան և առաջարկեցինք՝ երեքն էլ գան իրենցից, Կարեն Կարապետյանը հրաժարվեց և դուրս եկավ բանակցություններից: Կարեն Կարապետյանն ուզում էր այդ բանակցություններին գալ մենակ, նա ուզում էր մեզ ցույց տալ, թե վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը, նա ուզում էր ՀՀԿ-ին ցույց տալ, թե իբր նա է միակ մարդը, ում հետ ուզում ենք խոսել և միակ մարդն է, որ կարողանում է ՀՀ-ում իրավիճակին տիրապետել: Ակնհայտ է, որ դրանից ոչ մեկին նա չի տիրապետում»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ԱՌԱՎՈՏ

http://www.aravot.am/2018/04/25/952939/