Հայաստանի Հանրապետությունը ունի երեք պետական խորհրդանշաններ՝
դրոշը,
զինանշանը,
հիմնը:
Պետական խորհրդանշանները պետք է լինեն ամենուր, այդ թվում՝ պատական աշխատասենյակներում:
Ժամանակն է պատերից իջեցնել նախագահի, վարչապետի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նկարները:
Ով էլ լինի նոր վարչապետը կամ հաջորդ նախագահն ու կաթողիկոսը, անթույլատրելի է նրանց պատկերներով զբաղեցնել պատերը:
Հայաստանի Հանրապետությունը պետություն է և ունի պետական խորհրդանշաններ:
Հայաստանի երրորդ նախագահ և 6-օրյա վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.
«Որևէ իրավական ակտով այդ նորմերը սահմանված չեն, որևէ պարտադրանք չի եղել: Բայց դա արդյոք միայն վերջին տասը տարիներին է եղել: Որքանով ես եմ հիշում, իսկ ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարներն, այո, իմ առանձնասենյակներում կային: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, դա պետական խորհրդանիշ է: Ես դրա կողմնակիցը չեմ, եթե լինեի, իրավական ակտ կընդունեի՝ ասելով, թե գիտեք, օրենքով այսպես է: Սակայն որևէ պարտադրանք այս առումով չկա»:
Լուսանկարում՝ լուսանկարիչ Ալեքսանդր Բաղրամյանը Սերժ Սարգսյանի հետ











