Լևոն Բարսեղյանը սպասում է կալանավորվելու որոշմանը

1148

Լեւոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) եւ 225,1-րդ հոդվածի 1-ին (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) եւ 2-րդ (Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը) մասերով:

Նախաքննական մարմինը դիմել է դատարան Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Ավելի ուշ դատարանը բավարարել է միջնորդությունը տրամադրելու տեսագրությունները եւ դատական նիստ կկայանա վաղը:

A1 պլյուս