Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպումը ընդհատվեց սկսվելուց մի քանի րոպե անց։ Սերժ Սարգսյանը լքեց բանակցությունների վայրը, երբ Փաշինյանն ասաց, որ եկել է նրա հետ քննարկելու Սարգսյանի հրաժարականը։
Դահլիճը լքելուց առաջ Սերժ Սարգսյանը ասաց, որ Փաշինյանը դասեր չի քաղել Մարտի 1-ից։











