Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցությունների է գնում Սերժ Սարգսյանի հետ մեկ և միայն մեկ պայմանով՝ իշխանությունից Սարգսյանի անցնցում հեռացման պայմաններով։
Բանակցությունների այլ թեմա չի կարող լինել, իր տեսաուղերձում ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ժամը 12․30-ից, Էրեբունի համայնքից կսկսի իր քայլարշավը, իսկ 19․00-ին Հանրապետության հրապարակում կլինի հանրահավաք։











