Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին

714

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կրեմլում հույս ունեն, որ ամեն ինչ տեղի կունենա օրենքի շրջանակում»,- ասել է Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

«Անշուշտ, կարծիքների փոխանակում է տեղի ունեցել»,- ասել է խոսնակը։