Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին: Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11- ին միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:
Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումներիընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքիգերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն:
Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիականհասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»,- ասվում է հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, ՀԵՏՔ











