Նիկոլ Փաշինյանի քայլը չի հետաքրքրում հեռուստաընկերություններին

1497

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ զեկույց, որտեղ դիտարկում է, թե ինչպես են Հ1, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները լուսաբանում-գովաբանում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու քայլերը և ինչպես չեն լուսաբանում Նիկոլ Փաշինյանի, մի քանի այլ պատգամավորների քայլարշավը։ Կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում մանրամասնում է զեկույցի բովանդակությունը։