«Քաղբանտարկյալի պատմություն». Վարդան Հարությունյանի նոր գիրքը

1398

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ տպարան է ուղարկել 8 տարի խորհրդային կալանավայրերում անցկացրած Վարդան Հարությունյանի նոր գիրքը, որը կրում է «Քաղբանտարկյալի պատմություն» խորագիրը:

Խորհրդային այլախոհ Հարությունյանի առաջին գիրքը՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», հրատարակվել է 2014-ին և հասանելի է ԱՆԻ կենտրոնի կայքում:

Հարությունյանի նոր հատորը կարևոր տեղ է զբաղեցնելու ԽՍՀՄ-ում այլախոհության, քաղաքական բռնաճնշումների և տոտալիտար համակարգի մասին պատմող բազմաթիվ և բազմալեզու գրքերի շարքում:

«Քաղբանտարկյալի պատմություն» գիրքը, որ նաև բանտային օրագրություն է, արժեքավոր է հատկապես նրանով, որ հեղինակը չարությամբ չի խոսում այն մարդկանց ու համակարգի մասին, որոնք տառապանք էին պատճառում խորհրդային քաղբանտարկյալներին՝ մահվան դուռը հասցնելով նրանց:

Այս գիրքը Երևանի գրախանութներում հասանելի կլինի ապրիլի վերջերից, իսկ մինչ այդ տեղի կունենա շնորհանդես-վաճառք, որի մասին կտեղեկացնենք հավելյալ:

Ներկայացնում ենք գրքի բովանդակությունը.

Որտեղից եմ գալիս

Առաջին բանտախուց

Նախաքննություն

Տարբերություններ եւ նմանություններ

Դատավարություն

Բանտից բանտ ճանապարհորդություն՝ էտապ

37-րդ կալանավայր

35-րդ կալանավայր

37-րդ փոքր կալանավայր ․

36-րդ կալանավայր

Կալանավայրերի կենսապայմանները

Դեպի Մագադան

Դեպի Բուրկանդիա

ԱՆԻ կենտրոն