«Ղալաթ և չաթլախ»․ Հայաստանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրում

2091

Այսօր`մարտի 21-ին, Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնում առաջադրվել է արդարադատության նախկին նախարար, սահմանադրական փոփոխությունների համահեղինակ, նախկին ՀՀԿ-ական, դրանից առաջ՝ Ժառանգություն և ՀԺԿ կուսակցությունների անդամ Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

«Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:

Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Մարտի սկզբին Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից և ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։

—–

2014 թվականի փետրվարի 24-ին ԱԺ քառօրյայի մեկնարկին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ մի շարք պաշտոնյաների ամբարտավան պահվածքին: Մասնավորապես, նա խոսեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքերին, երբ նա, խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի նախաձեռնության մասին՝ անվստահություն հայտնել Կառավարությանը, ասել էր՝ ղալլաթ են անում։