Գաղթական որբեր․ 1918-ի Հայաստանը

1037

Այժմ ամեն քայլափոխի կարելի է տեսնել քաղցած, կեղտոտ ու ապականության մեջ կորած կմախքների անվերջ շարաններ։ Այդ կմախքների շրջանում դուք հանդիպում եք պատերի տակ թափված անտեր, որբ մանուկներ՝ սկսած 2-3 տարեկանից մինչև վերը, որոնք կյանքի ու մահու կռիվ մղելով քաղցածության դեմ, ուրվականների նման գիշեր ցերեկ քարշ են գալիս փողոցներում։

․․․ Տնտեսական ներկա ճգնաժամն անգամ իրավունք չի տալիս թե տեղացիներին և թե այսօրվա նորմալ դրություն ստեղծած թուրքահայությանը աչքերը խփել և անցնել այն արտասվելի տեսարանների մոտից, որոնց հանդիպում են փողոցում ամեն քայլափոխում։

Պետք է հավաքել և խնամել կործանված ժողովրդի այդ բեկորներին, որովհետև այսօր է, որ ժողովուրդը պետք է գերբնական ճիգեր գործադրի իր ապագան ապահովելու համար։

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 6, տպագրության Ա տարի, հինգշաբթի, 2 սեպտեմբերի, 1918թ․