Հովհաննես Քաջազնունի՝ մարդը, քաղաքացին, գործիչը․ կանգառ Վանաձորում, այսօր, փետրվարի 10-ին, ժամը 12-ին

1433

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին, շաբաթ օրը, Վանաձորում կազմակերպում է ձեռնարկ, նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Միջոցառումը տեղի կունենա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում՝ Տիգրան Մեծի 53/13 հասցեում, կեսօրին՝ ժամը 12․00-ին։

ԱՆԻ կենտրոնի համակարգող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կներկայացնի Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա կպատասխանի հարցերի։

Միջոցառման ընթացքում ներկաները կարող են ձեռք բերել Քաջազնունու գրքերից երկուսը, որոնք վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը՝ «Հ․Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս», «Ազգ և հայրենիք», ինչպես նաև ի պատասխան Քաջազնունու գրված մի քանի հատորներ՝ Սիմոն Վրացյանի «Խարխափումները», Վահան Նավասարդյանի «Դաշնակցության անելիքը»։ 

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: Այսպիսով, 2018-ի փետրվարի 1-ից 14-ը կարելի է համարել առաջին վարչապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը։

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն