Արցախում զոհ ունենք․ Հայկ Ռազմիկի Քալանթարյան

2492
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հայկական Ժամանակը գրում է, որ 19-ամյա Հայկ Քալանթարյանը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ էր:

Հայկ Քալանթարյանը սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր. բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ: Այս մասին մեր զրույցում ասաց Նավուրի համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը: Նա ասաց, որ Հայկը մեկ քույր եւ մեկ եղբայր ուներ՝ իրենից փոքր: «Մեզ ասացին գլխից վիրավորվել է, հետո էլ լսեցիքն, որ մահացել է: Հայրն ու մայրը գյուղի գործերով էին զբաղվում, աշխատանք չունեն»,- ասաց համայնքի ղեկավարը:

 

Լուսանկարները՝ Հայկ Քալանթարյանի ֆեյսբուքյան էջից