Արցախի չորս երեխա ունեցող ընտանիքներին՝ 4000 դոլար Սամվել Կարապետյանից

1184

Արցախում չորս երեխա ունեցող ընտանիքները 4000-ական դոլարին համարժեք դրամական աջակցություն կստանան ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից:

Հայաստան համայայկական հիմնադրամը տեղեկացնում է` արդեն երկրորդ տարին է, ինչ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը միացել է Արցախում ծնելիության խթանման ծրագրին։

Սամվել Կարապետյանի տրամադրած միջոցներով է վերակառուցվել նաև Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը։ Ծրագրի արժեքը կազմել է շուրջ 30 միլիոն դոլար։

ՍԻՎԻԼՆԵԹ