Արմեն Սարգսյանի նամակը Վազգեն Սարգսյանին. 1997

2541

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հրապարակել է ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը, գրում է «Հայկական ժամանակը»: Նա այդ նամակը Վազգեն Սարգսյանին գրել է 1997 թ., երբ բուժվելիս է եղել Լոնդոնում: Ըստ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ այս նամակը վկայում է, որ նրանք մտերիմ են եղել:

«Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ. Սարգսյանի տուն-թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց-մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը. Եվ ուրեմն…. եթե էսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ:

Հ.Գ. Ցավոք սրտի եղբայրս չկա, բայց փառք Աստծո կա Արմենը Սարգսյան, երկուսիցդ էլ ներողամտություն եմ հայցում, ձեր անձնականը ընդհանրացնելու համար»,- գրել է նա նամակի լուսանկարին կից: