ՀՀԿ-ն Նժդեհի արձանի մոտ ծաղկեպսակ է զետեղել

1294

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ ծաղկեպսակ է զետեղել:

Ընդունված է գրել, որ Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին՝ Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։

Իրականում, սակայն, հունվարի 1-ը վիճելի ամսաթիվ է: Չկա որևէ արխիվային փաստաթուղթ, որտեղ գրված լինի հունվարի 1։

Նժդեհի ձեռքով՝ ռուսերենով լրացված միայն մեկ վավերագիր կա՝ իր ծառայողական ցուցակը, որը հայտնաբերվել է Վրաստանի ազգային արխիվում և հոդվածի տեսքով տպագրվել 2001 թ.-ին։

Այնտեղ հստակ գրված է, որ նա ծնվել է հունվարի 20-ին (հին տոմարով, նոր տոմարով՝ փետրվարի 2)։

Կարդալ նաև՝

Հանրապետականը Նժդեհին չի հիշում, անգամ նրա մահվան օրը