12 զոհ Իրանում, շուրջ 400 ձերբակալված

1910

Իրանում առնվազն 12 մարդ է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում, հաղորդում է Բի Բի Սին՝ վկայակոչելով իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությանը:

Չնայած նախագահ Հասան Ռոհանին հորդորներին, հակակառավարական ցույցերը շարունակվել նաև Ամանորի գիշերը:

Վերջին հինգ օրերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 400 մարդ: Ոստիկանությունը Թեհրանի Էնղելաբ հրապարակում օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Իրանում հինգերորդ օրը շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Դրանք սկսվել են իրանական քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից, որոնք վերածվել են զանգվածային ցույցների՝ ներգրավելով մի շարք քաղաքներ և ստանալով քաղաքական երանգ:

Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ: