Գեղաձոր գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

5394

Գեղաձոր գյուղը ընդգրկված է Ծաղկահովիտ համայնքի կազմում:

Գեղաձորը, որ ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա Թուրքի, Գյոզալդարա Վերին անվանումները, գտնվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Գեղաձոր գետակի հովտում, ծովի մակերևույթից գրեթե 2200 մետր բարձրության, մարզկենտրոն Աշտարակից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Գյուղը Գեղաձոր է վերանվանվել 1946 թվականին:

Գեղաձոր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 63 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 413 հոգի, բոլորը՝ իսլամ,

1886 թվական – 509 հոգի, բոլորը՝ իսլամ,

1897 թվական – 618 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 732 հոգի, 

1914 թվական – 894 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 805 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 716 հոգի,

1922 թվական – 264 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 623 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 944 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Արագածը Գեղաձորից

Դիտել և կարդալ նաև՝