ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 21-ին 128 կողմ, 9 դեմ և 35 ձեռնպահ քվեներով կողմ քվեարկեց Թուրքիայի և իսլամական մի քանի երկրների ներկայացրած բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից։ Հայաստանը 128 երկրներից մեկն է։ ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի դիրքորոշմանը և նշում, որ պաշտոնական Երևանը Երուսաղեմի հարցում պետք է շատ ակտիվ դիվանագիտություն վարի Իսրայելի, Պաղեստինի, ԱՄՆ-ի, Իրանի և Ռուսաստանի հետ։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Բելովեժյան թավուտ՝ ԽՍՀՄ-ի վերջը. 8 դեկտեմբեր, 1991թ
1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Բելառուսի Բելովեժյան թավուտում ստորագրվեց համաձայնագիր, որով Խորհրդային Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրեց իր գոյությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ...
Ռոբերտ Քոչարյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդում
Ռոբերտ Քոչարյանը կարդում է Արցախի Ազգային խորհրդի որոշումը, որով դիմում է Հայաստանի Գերագույն խորհրդին՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղն իր կազմի մեջ ընդունելու խնդրանքով: Նա նշում...
Հայաստանն ու Արցախը՝ միացած. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1989թ. դեկտեմբերի 1-ին
1989 թ.-ի դեկտեմբերի 1-ին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Այս որոշմանը նախորդած...
Պարո՛ն Քոչարյան, նո՞ր հասկացաք, որ նոյեմբերի 9-ը գանձ էր․ Թաթուլ Հակոբյան
Լրագրող, ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի զրույցը ՖԱԿՏՈՐ-ի Ռոբերտ Անանյանի հետ:












