Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորները. Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան

4889

2011-ի մարտի 31-ին, Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոստացավ, որ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորն է լինելու:

Պատասխանելով հարցին, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնացել են խոցել Ստեփանակերտում վայրէջք կատարող քաղաքացիական օդանավերը՝Սերժ Սարգսյանը խոստացավ. «Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա. ես կանեմ իմ հայտարարությունը: Այդ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու»։

Հաջորդ օրը հայտնի դարձավ երկրորդ ուղևորի անունը։

«Մենք ամեն ինչ կանենք, որ Արցախի օդը լինի մաքուր»,- ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Ադրբեջանի այն սպառնալիքներին, թե Երեւան-Ստեփանակերտ չվերթի ինքնաթիռները կխոցվեն:

Օհանյանն ընդգծեց, որ ինքը եւս պատրաստ է առաջին ուղեւորներից մեկը լինել. «Եթե կողքից երկրորդ օդանավը լինի, երկրորդում էլ ես կլինեմ, որովհետեւ ի պաշտոնե մեկ օդանավում ինձ եւ հանրապետության նախագահին լինել չի թույլատրվում»: