ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է 2018-ի ապրիլին սպասվող քաղաքական իրադարձության մասին։ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստանում էր, որ եթե ժողովուրդը «այո» ասի, ապա ինքը չի հավակնի ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի և ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնին։ 2018թ․ ապրիլը մոտենում է, Սերժ Սարգսյանը սկսել է կասկածի տակ դնել իր խոստումը, իսկ ՀՀԿ-ականները քարոզում են նրա անփոխարինելիության թեզը։
Վերջին Լուրերը
Տեսադարան
Լենինի արձանի ապամոնտաժումը. Երևան, 1991 թվականի ապրիլի 13
1991թ. ապրիլի 13-ին Լենինի արձանն ապամոնտաժվեց:
Երեւան, ապրիլի 13: /ՏԱՍՍ-ի թղթ. Տ.Լիլոյան/: Այսօր Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ապամոնտաժվել է Վ.Ի.Լենինի արձանը:
Արձանը հանելու մասին...
«Հավանական եմ համարում նոր պատերազմ, որտեղ մենք կպարտվենք և կկորցնենք ամեն ինչ». 30 մարտի,...
Թաթուլ Հակոբյան․ «Արցախում ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում»:
Ազատության հետ այս զրույցը կայացել է 2017թ մարտի 30-ին:
Իլհամ Ալիևի որդին բանակ է գնացել. Նիկոլ Փաշինյան, 2018 թվականի հոկտեմբեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ելույթը ունեցել է 2018թ հոկտեմբերին՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական հանրահավաքում:












