Թուրքը՝ նենգ թշնամին, դուրս կշպրտվի Հայաստանից․ սեպտեմբեր, 1920թ

977

Սա ՀՅԴ Բյուրոյի Երևանում լույս տեսնող ՅԱՌԱՋ օրաթերթի 1920 թվականի հոկտեմբերի 1-ի համարի առաջին էջն է (թիւ 213)։ Քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ՝ բոլշևիկյան Ռուսաստանի գիտությամբ և թույլտվությամբ (քեմալականները Հայաստանի վրա պետք է հարձակվեին ավելի վաղ՝ 1920-ի հունիսին, սակայն Ռուսաստանի արտգործնախարար Գեորգի Չիչերինի՝ Մուստաֆա Քեմալին գրած նամակից հետո նրանք որոշ ժամանակով հետաձգեցին իրենց արշավանքը) սեպտեմբերին Հայաստանի վրա հարձակվեցին երկու ուղղություններով՝ Իգդիրի և Կարսի։

Սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։