«Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան)»․ Եղիկ Ճէրէճեանի գիրքը

2563

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Եղիկ Ճէրէճեանի  հատորը՝ նվիրված Մեծն Մուրատին (Համբարձում Պոյաճեան)։ Այն տպագրվել է 2016-ին, Երևանում։

Սա «Հրասիրտները» մատենաշարի առաջին գիրքն է: Երկրորդ հատորը՝ կրկին հեղինակությամբ Եղիկ Ճէրէճեանի, կրում է «Ս․ Վահագն (Գրիգոր Նալպանտեան)» խորագիրը. այս գրքում հանգամանորեն ներկայացվել է հայ ազգային ազատագրական պայքարի գործիչներից մեկի մարտական երկարամյա ուղին և հասարակական-կուսակցական գործունեությունը։

«Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճեան)» գրքում հանգամանորեն ներկայացվում է հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ (1885-1908), Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամ (1908-1912), Հայոց ցեղասպանության նահատակ Մեծն Մուրատի (ծն. Հաճընում 1860-ին) կյանքն ու գործունեությունը:

Գրքում հեղինակը առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրել արխիվային նյութեր ՀԱԱ-ից, ԳԱԹ-ից, ՍԴՀԿ և ՀՅԴ կուսակցությունների արխիվներից:

Եղիկ Ճէրէճեանը ութ գրքերի, գիտական 13 հոդվածների, ավելի քան 100 գրախոսության և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

1992-2009 թթ․, հաջորդական չորս անգամներ, ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ Բեյրութի շրջանից։ 1995-ից մաս է կազմում Ս․ Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության։