Բագարան՝ Բագրատունյաց առաջին մայրաքաղաքը 850-ին

7364

Լուսանկարում այսօրվա Բագարան գյուղն է, որը 850-ին Բագրատունիները ընտրեցին որպես վերականգնված հայկական թագավորության մայրաքաղաք՝ նախքան այն կտեղափոխվեր Շիրակավան, Երազգավորս, Կարս և Անի:

Այսօր Բագարանը մի քանի հարյուր բնակչությամբ գյուղ է՝ Ախուրյան գետով սահմանակից թուրքական Հալըքըշլակ գյուղին:

Բագարանից մի քանի հարյուր մետր հարավ, մինչև մեկ այլ հին հայկական մայրաքաղաք՝ Երվանդաշատ, Ախուրյանը խառնվում է Արաքսին:

Բարձրից, երբ դիտում ես՝ Բագարանը և Հալըքըշլակը միախառնված են: Մինարեթը և դիտաշտարակները օգնում են հասկանալու, թե որն է Բագարանը, որը՝ թուրքական գյուղը:

Լուսանկարի հեղինակ՝ Զորիկ Գալստյան