2016-ին Հայկական բանակում կորուստների թիվը՝ 175 հոգի. ՀՔԱՎ գրասենյակի նոր տվյալները

2005

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016 թ-ին Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում տեղի է ունեցել մահացության 162 դեպք:

Այս տեղեկությունները հրապարակվել են ՀՔԱՎ կողմից 2017 թ-ի հունվարի 16-ին: Ըստ կազմակերպության տվյալների՝ դեպքերից 77-ը 2016 թ-ի ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 85 դեպքերը հետեւյալ պատճառներով.

34-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

19-ը՝ դժբախտ պատահարների (9-ը՝ ավտովթարի, 3-ը՝ բնական աղետի /1-ը՝ ձնահոսքի, 2- ը՝ ջրհեղեղի/, 2-ը՝ բլինդաժի փլուզման, 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 1-ը՝ հոսանքահարման, 1-ը՝ ջրահեղձման, 1-ը՝ ականի պայթյունի),

13-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետեւանքով, 3-ը՝ դեռևս չհստակեցված հանգամանքներւմ, 2-ը՝ դիտավորյալ),

13-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 4-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով և 2-ը՝ առողջական խնդիրների՝ հետևանքով:

Ունենալով որոշ կասկածներ ներկայացված տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱՎ-ը որոշակի լրացուցիչ ուսումնասիրություն կատարեց 2016 թ-ի մահվան դեպքերի վերաբերյալ:

Պաշտոնական այլ աղբյուրներից ՀՔԱՎ-ին հայտնի դարձավ 2016 թ-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:

Ստորեւ ներկայացվում է այն զինծառայողների անունները, որոնց մասին տեղեկություններ չեն ներկայացվել 2016 թ-ին.

1. Վիտալի Գրիգորյան /Ինքնասպանություն/ հասցնել/

2. Էդուարդ Բաբայան

3. Բորիս Հայրապետյան /Ինքնասպանություն/ հասցնել/

4. Վաչիկ Մովսեսյան

5. Հովհաննես Ջամալյան

6. Արամ Բաղրյան

7. Վահե Մուժիկյան

8. Արմեն Խալխալյան

9. Անաստաս Համբարձումյան (2017թ-ի ապրիլի 3-ին armepress.am կայքը հրապարակել է նյութ, որտեղ նշվում է, որ Գեղարքունիքի մարզում կազմակերպվել է միջոցառում ապրիլյան պատերազմի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար, որտեղ կան նշված մի շարք զոհված զինծառայողների անուններ։ Այստեղ նշված է նաև Անաստաս Համբարձումյանի անունը2 ։ Այս զինծառայողի մահվան մասին Armenpress-ի հրապարակած նյութը միակն է)։

10. Գենադի Ալլախվերդյան

11. Սամվել Սահակյան

12. Արամ Պապյան /Առողջական/

13. Հովհաննես Հովսեփյան /Առողջական/

Ընդ որում, մահվան պատճառները տարբեր են, որոնց մի մասում նշված են հիվանդություն ունենալը, ինքնասպանությունները:

Բացի վերը նշվածից, կան անհամապատասխանություններ պաշտոնապես հայտարարված և կազմակերպությանը տրամադրված անձանց ազգանուններում։ Մասնավորապես՝ ՀՔԱՎ կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում նշված է Թեմուր Սլոյան, իսկ ԼՂ ՊԲ պաշտոնական հրապարակման մեջ նշված է Թեմուր Սուլոյան, ՀՔԱՎ-ի կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ նշված Վլադիմիր Մելքումյան ազգանունը, ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում նշված է Վլադիմիր Մելքոնյան , ՀՔԱՎ-ի կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է Գագիկ Մելքումյան, իսկ լրատվամիջոցնուրում և Արծրուն Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջում նշված է Գագիկ Մելքոնյան, ՀՔԱՎ կողմից ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է Ռուդիկ Մովսիսյան, իսկ լրատվամիջոցների հրապարակումներում Ռուդիկ Մովսեսյան։ Այսինքն, հնարավոր է, որ սրանք նույն անձինք են: Ստորեւ ներկայացվում է մինչեւ 2017 թ-ի հունվարի 17-ը եւ դրանից հետո կազմակերպությանը հայտնի դարձած զինծառայողների անունները, որոնք մահացել են 2016 թ-ի ընթացքում:

Բոլոր կորուստները անուն առ անուն կարդալ այստեղ

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/07/07/armenian-army-losses-2017-january-june-vanadzor-office-sakunc/