Արմեն Աշոտյան. նա չի ծառայել Հայկական բանակում

2652

factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակ և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։

Պաշտոնյաների զավակներից բացի բանակում չեն ծառայել նաև բազմաթիվ պաշտոնյաներ: Դրանց մեջ է իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, նախկին նախարար և գործող ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը, թեև չի ծառայել Հայկական բանակում, պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Պարոն Աշոտյանը Հայաստանի զինված ուժերի պահեստազորի սպա է, փոխգնդապետ:

Ներկայացնում ենք նրա ամբողջական կենսագրությունը, ինչպես այն ներկայացված է ՀՀԿ-ի պաշտոնական կայքում:

Աշոտյան Արմեն Գևորգի

ՀՀԿ նախագահի տեղակալ

Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին Երեւան քաղաքում:
1998թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:

2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ:

2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:

2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական:

2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական:

2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ:

2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:

2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ:

2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

2014թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի որոշմամբ վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

2002թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:

2005թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար), 2006թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Բժշկական գիտությունների թեկնածու է: Երկու տասնյակ գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ: 2004թ. լույս է տեսել Ա.Աշոտյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն:

2009թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կարդալ նաև՝

Ծառուկյանի փեսան առողջ է, հայկական բանակից ազատվել է «օրենքով սահմանված կարգով»

Էդուարդ Շարմազանով. նա չի ծառայել Հայկական բանակում