Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, բանակում չի ծառայել ալերգիայի պատճառով` Tert.am

4727

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, Tert.am-ին հայտնել է, որ ինքը բանակում չի ծառայել՝ ալերգիա ունենալու պատճառով:

«Դեռևս 99 թվականից պարբերաբար ալերգիայի հետ կապված բուժումներ եմ ստացել, այդ ալերգիկ վիճակը ինձ մոտ երբեք չի անցնում: Այսինքն՝ բուժական հաստատությունում գտնվելու անհրաժեշտություն է եղել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ալերգիայի դեպքում ազատվո՞ւմ են ծառայությունից, նա ասաց, կարծում է, թե խրոնիկ ալերգիա ունենալու դեպքում ազատվում են:

factor.am-ը մեկ ամիս առաջ գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակ և խնդրելով տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայություն անցել։

Կարդալ նաև՝

Փոխգնդապետ Աշոտյանը և ՀՀԿ-ի ոսկե տասնյակը