Սերժ Սարգսյան. «Խաղաղությունից թանկ բան չկա»

666

Այսօր, ապրիլի 2-ի խորհրդարանական քվեարկության օրը, ընտրել է նաև Սերժ Սարգսյանը:

Քվեարկելուց հետո, ի պատասխան լրագրողների հարցի՝ ի՞նչ է մտածել քվեաթերթիկը քվեատուփը գցելիս, Սերժ Սարգսյանը ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա: Եվ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ մատնահետքի նույնականացման սարքը խափանվել էր։ Հաջողվել է 10-րդ փորձը:

Սերժ Սարգսյանը իշխող ՀՀԿ-ի առաջնորդն է, այդ կուսակցությանը միացել է 2006-ին: 1990-ական թթ. սկզբին անդամակցել այն ժամանակ Հայաստանում իշխող ՀՀՇ կուսակցությանը, իսկ ավելի վաղ եղել է կոմունիստ:

Այս տեսանյութը վերցրել ենք ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի կայքից

Սերժ Սարգսյանի մասին կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/08/08/serzh-sargsyan-bio-changes-1993-defense-minister/

https://www.aniarc.am/2016/04/18/aghdam-baku-serzh-sargsian-bio-new-mistakes/