Ընտրություններին մասնակցել է 1.574.947 մարդ կամ գրեթե 61 տոկոս

588

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասել է, որ ժամը 20:00-ի դրությամբ՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո, ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 61 տոկոսը:

Ըստ Մուկուչյանի ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի:

Հայաստանում ընտրելու իրավունք ուներ 2.587.706 մարդ: