Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանը ՕՐՕ-ի հետ կապ չունի

1224

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, որ ՕՐՕ դաշինքի անունը Ռոբերտ Քոչարյանի հետ է պարբերաբար կապվում և արդյոք Օհանյանը հանդիպումներ ունենում է երկրորդ նախագահի հետ, ասել է.

«Ես երկրորդ նախագահի հետ վերջին անգամ երևի հանդիպել եմ այն ժամանակ, երբ որ ծառայում էի բանակում՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Կարծեմ մեկ անգամ էլ հանդիպել եմ երկու տարի առաջ՝ տարբեր միջոցառումների ընթացքում։ Մեր դաշինքը իր հետ կապ չունի»։

Արխիվային լուսանկար