Սեյրան Օհանյան. «Զորակոչի առումով ես հեղափոխություն եմ արել»

1360

Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր նախարար եղած ժամանակ համապատասխան աշխատանքներ են տարվել կոռուպցիոն ռիսկերի բացահայտման առումով:

«Զորակոչի առումով իմ ժամանակ, կարելի է ասել, հեղափոխություն է եղել՝ նախկին տարիներով եկած՝ մինչեւ ինձ եկած կոռուպցիոն ռիսկերը գրեթե հավասարվել է մինիմումի: Մենք այսօր զինակոչն իրականացնում ենք վիճակագրությամբ»,- ասել է Օհանյանը: