Վիգեն Սարգսյանի ուղին. Արարքցյանի խորհրդական, Սերժի ռեֆերենտ, Քոչարյանի օգնական

2953

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, ով ընդամենը ամիսներ առաջ է անդամակցել այդ կուսակցությանը: Ցուցակի առաջին համարը ենթադրում է Հայաստանի վարչապետի աթոռ, եթե ՀՀԿ-ն հաղթի ընտրություններում:

Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975–ի մայիսի 10–ին Երևանում, 1992–1996թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան, 1992–1999թթ.՝ Երևանի պետական համալսարանը (դիվանագիտության պատմություն, միջազգային հարաբերություններ), 1998–2000 թթ.՝ Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Թաֆթս և Հարվարդի համալսարաններ:

Գերազանց տիրապետում է ռուսերենին և անգլերենին: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

20 տարեկանից՝ 1995–1998թթ. եղել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնական-խորհրդականը։

2001-2011 թթ. դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես հրավիրված դասախոս։

Վիգեն Սարգսյանը Հայկական բանակում՝ 2000–2003 թթ. ծառայել է որպես այն ժամանակ նախարար Սերժ Սարգսյանի ռեֆերենտ:

2003–2009 թթ. եղել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական, ապա Սերժ Սարգսյանի օգնական, 2009–2011 թթ.՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,  2011-2016 թթ.-ին՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2016թ. հոկտեմբերի 3–ին նշանակվել է պաշտպանության նախարար, ապա անդամակցել է իշխող ՀՀԿ-ին:

Ապրիլի 2-ի ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կարդալ՝

https://www.lovearmenia.am/hy/programs/

Դիտել նաև՝ 

https://www.youtube.com/watch?v=i_tbYxBPlao&t=143s