Գագիկ Ծառուկյանը և Մանուկ Սուքիասյանը՝ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք»-ով

2201

Նախընտրական այս օրերին սոցիալական ցանցերը լեցուն են քաղաքական գործիչների նկարներով:

Դրանցից հատկապես մեկը գրավեց մեր ուշադրությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու այդ դաշինքի համամասնական ցուցակի 30-րդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը ներկայանում են Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» գրքով:

Հայ քաղաքական ու փիլիսոփայական մտքի պատմության այս արժեքավոր հատորը բոլորովին վերջերս վերահրատարակել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Մանուկ Սուքիասյանը 2013-ին հիմնադրված «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է: Նա առաջադրվել է նաև թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ցուցակով, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք, Զեյթուն, Քանաքեռ համայնքները:

«Առաքելությունը» «Ծառուկյան» դաշինքին միացած ուժերից է: